Այսօր
- Առաքիչը զանգում է գրասենյակ և թելադրում ապրանքները
- Հաշվապահը թողնում է գործը և ձեռքով լրացնում հաշիվը ՊԵԿ կայքում
- Սխալ քանակ կամ գնորդ՝ նորից զանգ, նորից լրացում
- Մեքենան կանգնած է, գնորդը սպասում է
Առաքում իրականացնող ընկերությունների համար
Առաքիչը հեռախոսում ընտրում է գնորդին և ապրանքները, դուք հաստատում եք Telegram-ում և ստորագրում Mobile ID-ով։ Մեկ րոպեում հաշիվը ՊԵԿ-ում է՝ առանց զանգերի։
14 օր անվճար · առանց բանկային քարտի · անսահմանափակ հաշիվներ
1 րոպեև հաշիվը դուրս է գրված, ստորագրված և գնորդի ձեռքին է՝ հենց առաքման վայրում
Առաքիչն ընտրում է գնորդին և քանակները։ Գներն ու ապրանքներն արդեն համակարգում են։
Ցուցադրական օրինակ է. սեղմեք և փորձեք ինքներդ։
Վիդեո
Ամբողջ թիմի համար
Առաքիչը չի զբաղվում հարկային ձևերով, հաշվապահը չի թելադրվում հեռախոսով, իսկ դուք տեսնում եք ամբողջ պատկերը։
Հաշվեք ձեր թվերով
Շարժեք սահիչները. թվերը ձերն են, ոչ թե մերը։
Հաշվարկը՝ ամսական 22 աշխատանքային օրով։ Հաշիվների քանակը ոչ մի փաթեթում սահմանափակված չէ։
Մեկնարկ
Գրանցվեք և մուտքագրեք e-invoicing-ի մուտքի տվյալները։ Դրանք պահվում են գաղտնագրված։
«Խելացի կարգավորումը» ձեր վերջին 6 ամսվա ՊԵԿ հաշիվներից կազմում է գնորդների, առաքման հասցեների և ապրանքների ցանկը։ Նորերը կարող եք ավելացնել ձեռքով կամ Excel-ից։
Ուղարկեք հղումը. առաքիչը բացում է այն և հավելվածը դնում հեռախոսի էկրանին։
Այդ պահից յուրաքանչյուր հաշիվ գալիս է նրան հաստատման։ Առաջին հաշիվը՝ նույն օրը։
ERP, 1C, առցանց խանութ, CRM կամ պահեստի ծրագիր. պատվերները կարող են API-ով գալ Metainvoice և դառնալ ՊԵԿ հաշվի հայտ։ Ստորագրում է նույն ստորագրողը՝ Mobile ID-ով։
Ոչ մի հաշիվ դուրս չի գրվում առանց ստորագրողի հաստատման կամ PIN-ի։ Պատասխանատուն հաշիվը տեսնում է Telegram-ում և PIN-ը մուտքագրում է իր հեռախոսում։
Mobile ID PIN-ը մուտքագրվում է միայն ձեր հեռախոսում։ Մենք այն չենք տեսնում և չենք պահում։
ՊԵԿ մուտքի տվյալները պահվում են գաղտնագրված և օգտագործվում միայն ձեր հաշիվները դուրս գրելու համար։
Ով է ստեղծել, ով է հաստատել, երբ է ստորագրվել. պատմությունը միշտ ձեր ձեռքի տակ է։
Գներ
Ֆիքսված ամսավճար։ Որքան շատ հաշիվ դուրս գրեք, այնքան էժան է յուրաքանչյուրը։
֏7 900 / ամիս
1–2 առաքիչ
Փոքր բիզնեսի և անհատ ձեռնարկատիրոջ համար
֏19 900 / ամիս
մինչև 7 առաքիչ
Աճող առաքման թիմի համար
Ամեն ինչ «Մինի»-ից, և՝
֏39 900 / ամիս
մինչև 20 առաքիչ
Մեծ ծավալների և մի քանի երթուղու համար
Ամեն ինչ «Բիզնես»-ից, և՝
Պայմանագրային
20-ից ավելի առաքիչ
Պայմանները՝ ըստ պայմանավորվածության
Ամեն ինչ «Պրո»-ից, և՝
14 օր անվճար՝ առանց բանկային քարտի։ Փորձաշրջանում հասանելի է մինչև 7 առաքիչ։ Գները նշված են ՀՀ դրամով։
ԱԱՀ չի կիրառվում
API ինտեգրացիա՝ ըստ պայմանավորվածության · ձեր ERP-ի, 1C-ի, առցանց խանութի կամ CRM-ի համար
Այո։ ԱԱՀ վճարողների համար դուրս է գրվում հարկային հաշիվ, մյուսների համար՝ հաշիվ վավերագիր։ Տեսակը ընտրում եք մեկ անգամ՝ կարգավորումներում։
Mobile ID ունեցող հեռախոսահամար (Viva, Team կամ Ucom) և Telegram։ Ստորագրել կարող է տնօրենը, պատասխանատու աշխատակիցը կամ ձեր հաշվապահը։
Ոչ։ Նա բացում է հրավերի հղումը և հավելվածը ավելացնում հեռախոսի էկրանին։ Աշխատում է և՛ iPhone-ի, և՛ Android-ի վրա։
ՊԵԿ e-invoicing համակարգում՝ ձեր ընկերության անունից, ինչպես ձեռքով դուրս գրելիս։ Metainvoice-ում տեսնում եք ցանկը, PDF-ները և կարգավիճակները։
Հաշիվը դուրս է գրվում ՊԵԿ e-invoicing-ում, և գնորդը այն տեսնում է իր հաշվում։ Առաքիչը տեղում կարող է PDF-ը կիսվել Telegram-ով կամ Viber-ով, իսկ եթե գնորդի քարտում նշված է էլ. փոստ, հաշիվն ավտոմատ ուղարկվում է նրան՝ PDF-ով։
Դուրս գրված հաշիվը կարելի է չեղարկել կամ վերադարձի դեպքում դուրս գրել ճշգրտող հաշիվ՝ կաբինետից կամ առաքիչի հավելվածից։ ՊԵԿ է ուղարկվում միայն ստորագրողի հաստատումից հետո։ Հասանելի է բոլոր փաթեթներում։
14 օր օգտվում եք անվճար և առանց բանկային քարտի։ Հետո ընտրում եք փաթեթ ըստ առաքիչների թվի։ Եթե չշարունակեք, ոչինչ չի գանձվում։
Այո, API-ով։ Ձեր համակարգի պատվերը դառնում է հայտ, ստորագրողը ստորագրում է Mobile ID-ով, և արդյունքը վերադառնում է ձեր համակարգ։ Միացումն անում է ձեր մշակողը, API-ն միացվում է ըստ պայմանավորվածության։ Ինտեգրացիա API-ով →
Գրանցումը տևում է երկու րոպե։ 14 օր անվճար, առանց բանկային քարտի։
Սկսել անվճար